Yeezy

Yeezy
Տեսակբրենդ
Հիմնադրված էհոկտեմբեր 2015
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Կայքadidas.com/us/yeezy(անգլ.)

Yeezy, հագուստի և կոշիկի ապրանքանիշ, որը ստեղծել է ամերիկացի դիզայներ, ռեփեր և ձեռնարկատեր Քանյե Ուեսթը։

Yeezy-ի հիմնական արտադրանքը թողարկվում էր գերմանական Ադիդաս ընկերության (արտադրում է սպորտային հագուստ) հետ կոլաբորացիայի շրջանակներում։ Համագործակցությունը հայտնի է դարձել բարձրակարգ Yeezy Boost սպորտային կոշիկների սահմանափակ շարքի շնորհիվ։ Համագործակցության շրջանակներում թողարկվել են նաև մարզաշապիկներ, բաճկոններ, սպորտային տաբատներ, գուլպաներ, հողաթափեր, կանացի կոշիկներ։ Կոշիկի առաջին մոդելը (Yeezy Boost 750) թողարկվել է 2015 թվականի փետրվարին[1]։

  1. Ema. «[2021] Yeezy History Guide - Everything to Know About Yeezy Sneakers!» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search